Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետը շրջել է Սիսիանում, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայում շինարարության ոլորտում ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով, ջրագիծ է կառուցվում:
Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել է նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի: