Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մոալեմը հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե այդ երկրի զինված ուժերը քիմիական զենք են կիրառել՝ վերջինիս պնդումը «մեծ սուտ» որակելով: Նրան հետևել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը՝ դարձյալ սուր քննադատության ենթարկելով Պոմպեոյին:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, թե «Սիրիայի կառավարությունն այս տարվա մայիսի 19-ին Սիրիայի Իդլիբ նահանգում քլոր գազ է կիրառել»: Նշենք նաև, որ պաշտոնական Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մասին անհերքելիորեն չապացուցվող լուրերն արևմտյան Կոալիցիայի համար նախկինում մշտապես առիթ են դարձել Սիրիայում ռազմական միջամտության և երկրի ռազմական ու տնտեսական ենթակառուցվածքները ռմբակոծելու համար: