Իսլամական ջիհադիստները երեկ Սինայի թերակղզում ընդհարվել են եգիպտական զինուժի հետ, ինչի արդյունքում զոհվել են երկրի 7 զինծառայողներ և 1 խաղաղ քաղաքացի: «Reuters»-ի փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացվել է Բիր ալ-Աբդ քաղաքի մերձակայքում, և պատահածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Արաբական աղբյուրների համաձայն՝ եգիպտական զինծառայողները գիշերը շուրջ 15 ԴԱԻՇ գրոհային են ոչնչացրել, իսկ երկրի հյուսիսում վարվող հակաահաբեկչական պայքարի շրջանակում, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, չեզոքացրել են 118 ջիհադիստի: