ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է թիմի երկու աստղերի՝ Նեյմարի և Մբապեի հարաբերություններին՝ նշելով, որ ֆուտբոլիստների հարաբերությունները թիմի համար անկյունաքարային են: «Նրանց հետ մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք: Մբապեն վերջին շաբաթների ընթացքում ցավեր ուներ և չէր կարող ամբողջ 90 րոպե խաղալ: Բայց մենք պետք է համբերատար լինենք և հարմարվենք թե՛ իրավիճակին, թե՛ մրցակցին: Հիմա կարող ենք օգտագործել Մբապեի և Իկարդիի հնարավորությունները»,- ասել է Տուխելը: