Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հետևել է «Զինված ուժերի ծավալումը հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ հանրապետական ռազմավարական զորավարժության ընթացքին: Պայմանական մարտի դաշտում այսօր պահեստազորայիններն էին՝ սակրավորների ներգրավմամբ։ վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։ Գործողության ավարտին զինվորականները պարգևատրվել են: