«Ժողովրդին սիրող միապետը». այսպես են բնութագրում ֆրանսիացիները էքս-նախագահ Ժակ Շիրակին: Նրա մահը սգում է աշխարհի մեծ մասը: Հայտնի է, որ Շիրակի հոգեհանգստի արարողությանը ներկա են լինելու 3 տասնյակ պետությունների ղեկավարներ: Ելիսեյան պալատից հայտնել են, որ Փարիզ են ժամանում Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի նախագահը: Ժակ Շիրակի հիշատակի արարողությունը տեղի է ունենալու երկուշաբթի օրը, այն ղեկավարելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Երկուշաբթին Ֆրանսիայում հայտարարված է ազգային սգո օր: