Հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած և ճնշումների ենթարկած անձը։ Երիտասարդը ձերբակալվել է։Սեպտեմբերի 27-ին, փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա, Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը), հատկանիշներով։