ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Այս մասին տեղեկացրել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի ղեկավարությամբ՝ բելգիական հովվաշուն Կիռան թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում հավաքել է 100-ից 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ հորիզոնականը: