Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած և ճնշումների ենթարկած անձը։ Կասկածյալը Նարեկ Մութաֆյանն է: Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը), հատկանիշներով։