Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Google» ընկերությունը դարձել է հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հովանավորը։ Կազմակերպիչները հայտնում են, որ Համաժողովը Հայաստանում հյուրընկալվում է կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ, ինչը թիմի լավ աշխատանքի արդյունքն է:
Հիշեցնենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։