ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տնտեսական աճի՝ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին է անդրադարձել:
«2019 թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:
Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.
Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս
Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:
Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,- գրել է վարչապետը: