Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանն առաջին անգամ խոստովանել է, որ Թուրքիայի՝ իրենց երկրի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունն իրականացվել է անձամբ իր գիտությամբ և վերահսկողությամբ: «PBS»- ի փոխանցմամբ՝ Արաբիայի թագաժառանգը փաստացի ստանձնել է Խաշողջիի սպանության պատասխանատվությունը նույն աղբյուրին տված հարցազրույցում, որից էլ առանձին հատվածներ են ցուցադրվելու «Սաուդյան Արաբիայի թագաժառանգը» վավերագրական ֆիլմում: Վերջինս, ի դեպ, ցուցադրվելու է այս տարվա հոկտեմբերի մեկին՝ ընդդիմադիր լրագրողի սպանության առաջին տարելիցից առաջ:
Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին սպանվեց 2018թ. հոկտեմբերին, Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: