Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հակադարձել է Հայաստանի վարչապետի այն պնդմանը, թե իրականում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ:
«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, Ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան:
Հիշեցնենք, որ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ադերբեջանցի գործընկերոչը՝ բանաձև ընդունել խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ: