ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը երախտագիտություն է արտահայտել հայերին՝ Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ զորակցություն հայտնելու համար: Այս մասին դեսպանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալ եմ հայերին, որոնք հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց զորակցությունը հայտնեցին մեզ՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին՝ որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի: Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին, ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»՝ դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով»,- գրել է դեսպանը: