Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:
Նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: