Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը, երկամարտի 460 կգ արդյունքով, դարձավ արծաթե մեդալակիր:
Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի արդյունքներով նվաճեց բրոնզե մեդալ:
Այս քաշային կարգում աշխարհի արդեն քառակի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն` երկամարտի 484 կգ արդյունքով: