ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ եվրոբոնդերի տոկոսների սահմանման տրամաբանությունը երկրի նկատմամբ տնտեսական վստահության ցուցանիշ է։
«ՀՀ թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է 2 տոկոսով, ինչը ցույց է տալիս տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։ Այսինքն՝ Հայաստանը տնտեսական առումով համարում է հուսալի երկիր, և դա արտահայտվում է կոնկրետ ցուցանիշներով, նաև՝ եվրոբոնդերի տոկոսներով։ 2019թ-ին թողարկել ենք 500 մլն դոլարի եվրոբոնդ, սակայն պահանջարկը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, այսինքն՝ պահանջարկը չորս անգամ ավելին է, ինչը Հայաստանի նկատմամբ տնտեսական վստահության աննախադեպ ցուցանիշ է։ Այս ցուցանիշներով է, որ հաշվվում է երկրի տնտեսական հեռանկարը։ Բոլոր միջազգային և ներքին ազդակները հուշում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու շատ մեծ հնարավորություններ կան Հայաստանում»,- հայտնեց վարչապետը։