ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միջազգային հանրությանը հորդորել է ուղիներ որոնել՝ Իրանի հետ լարվածության սրումը կանխելու համար: Ճիշտ է՝ Ստոլտենբերգը «Fox News»-ին տված հարցազրույցում կրկնել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները գրոհելու՝ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները և հավաստել է, որ «ՆԱՏՕ-ի անդամները խորապես անհանգստացած են տարածաշրջանում Իրանի գործունեության, այդ երկրի հրթիռային ծրագրի կապակցությամբ», այդուհանդերձ, կոչ է արել չսրել իրավիճակը: