«Սանիթեքի» աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել: 930 աշխատակից պահանջում է օգոստոսից չվճարված աշխատավարձը՝ 132 մլն դրամ:
«Անժամկետ նստացույց ենք անելու, մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից»,- ասել են ցուցարարները: