Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու կապակցությամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային Կենգրեսը: Անդրադառնալով նախկին ոստիկանապետին՝ Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքին, Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրել է՝ «Բացահայտվել են սահմռկեցուցիչ իրողություններ, որոնք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին»: ՀԱԿ-ի գնահատմամբ, բացահայտվածը վկայում է, որ «նախկին իշխանություններն, ըստ էության, վերացրել էին արդարադատության պետական ինստիտուտները»։
««Մարտի 1»-ի գործով՝ սահանադրական կարգի տապալման մեղադրանքով ընթացող դատավարությունը շատ ավելին է, քան անձի կամ անձերի հարց։ Գործի նախաքննությունը և ընթացող դատավարությունը պետք է վերադարձնի պետությունը քաղաքացուն, վերականգնի ժողովրդի հավատը պետականության և արդարադատության նկատմամբ և ստեղծի քաղաքացու իրավունքների, անվտանգության և արժանապատիվ կյանքի ամուր երաշխիքներ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։