ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ժողովուրդ» օրաթերթում Միհրան Պողոսյանի քրեական գործի մանրամասների վերաբերյալ հոդվածը չի համապատասխանում իրականությանը. Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը նշել էր, որ քննիչը Շվեյցարիայից ստացած պատասխանը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է՝ նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: