Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են և փորձաքննության փուլում են։ Այդ կամուրջները Դեբեդ գետի վրա են և ապահովում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման ծրագրի խնայողության հաշվին։