Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել, և անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 0.25 խմ), հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: