Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ 109 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ընդ որում, պոկում վարժությունում բարձրացրեց 199 կգ և աշխարհի ռեկորդ սահմանեց: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրեց 230 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 241 կգ, ինչը նույնպես ռեկորդային քաշ կլիներ: Երկամարտում գրանցելով 429 կգ արդյունք` Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: