Պաշտոնական Անկարան չի պաշտպանում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները գրոհելու՝ Արևմուտքի մեղադրանքներն Իրանի դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությանը մեղադրելու բավարար ապացույցներ չկան: «Եթե մենք մեղքի ամբողջ բեռը դնենք Իրանի ուսերին՝ ճիշտ ուղղությամբ չենք շարժվի: Մենք հարևաններ ենք Իրանի հետ և գիտենք, որ պատժամիջոցները երբեք ոչինչ չեն կարգավորում»,- ասել է Թուրքիայի նախագահը: