«Վրաստանը կանգնած է վերափոխման ճանապարհին և դիմակայում է ամբողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ՄԱԿ-ում ելույթ ունենալիս: «Ելնելով մեր աշխարհագրական դիրքից՝ մենք գիտենք, որ տարածաշրջանի անբաժանելի մասն ենք, և առանց մեր մասնակցության հնարավոր չէ լուծել գլոբալ խնդիրներ»,- նշել է Վրաստանի նախագահը: