Silk Note Festival փառատոնի շրջանակում Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի հանրաճանաչ փոփ աստղ Ջամիրոքուային: Նախնական համաձայնությամբ, փառատոնն անցկացվելու էր «Հրազդան» մարզադաշտում, սակայն փառատոնի կազմակերպիչները իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են, որ համերգը տեղափոխվել է մարզահամերգային համալիր:
Բոլոր նրանց, ովքեր արդեն գնել են համերգի տոմսերը, կտրամադրվեն համարժեք տոմսեր համալիրի մեծ դահլիճում:
Եթե տոմսերը գնել եք առցանց, ապա կստանաք մեյլ՝ նոր QR կոդով: Այդ մարդկանց կազմակերպիչները խնդրում են համերգին ներկայանալ՝ բջջային հեռախոսում ներբեռնած էլտոմսով:
Եթե տոմսերը գնել եք www.tomsarkgh.am կամ www.toms.am կայքերից, ապա տոմսերի փոխանակման համար պետք է դիմել նշված կայքերին:
Փառատոնի անցկացման վայրի փոփոխության պատճառը օդերևութաբանների կանխատեսումն է՝ այս տարի նոյեմբերը փոփոխական ու ցուրտ է լինելու: