Այսօր Երևանի ժամանակով ժամը 14.59-ին Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մարմարա ծովում է՝ Ստամբուլից 70 կմ դեպի արևմուտք: Ուժգին երկրաշարժի պատճառով թուրքական մեգապոլիսի բնակիչները խուճապի մեջ են: