86 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Նա ֆրանսիան ղեկավարել է 12 տարի՝ 1995-2007 թվականներին: Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում: Ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է: Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում: 1959թ-ից սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ: 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև՝ գյուղատնտեսության նախարար, որից հետո՝ վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Հաղթել է 1995-ին: Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների: