Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական որոշումն է ընդունել Ադրբեջանի դեմ: Բաքուն 128.500 եվրո կվճարի տուժողներին: Որպես հայցորդներ հանդես էին եկել 11 քաղաքական գործիչներ, որոնք 2010-2011 թթ. բողոքի ակցիաների ժամանակ վարչական ձերբակալությունների էին ենթարկվել: Բացի այդ, նրանցից երեքը (Արիֆ Գաջիլին, Թուրալ Աբասլին և Մահոմեդ Մեջիդլին) 2011 թ. ապրիլի 2-ի ցույցին մասնակցելու համար 1-3 տարվա ազատազրկման էին դատապարտվել: ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ նրանց նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (Ազատության և անձեռնմխելիության իրավունք), 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք), 10-րդ հոդվածը (Ազատ արտահայտման իրավունք), 11-րդ հոդվածը (Խաղաղ հավաքների իրավունք):