Ժակ Շիրակը Հայաստանում էր 2006 թվականին: Այդ ժամանակ պաշտոնական օրակարգից դուրս նա ցանկություն է հայտնում տեսնել, թե ինչպես են Հայաստանում լավաշ թխում, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրա հուզմունքն անթաքույց էր: Ֆրանսիայի նախկին նախագահն ու մեր երկրի, ժողովրդի բարեկամը Հայաստանում եղել է նաև 1999-ին: Հենց նրա պաշտոնավարման տարիներին՝ 2001 թվականի հոկտեմբերի 18-ին է Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:
Ժակ Շիրակը մահացել է իր տանը: