Նյու Յորքյան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Հնդկաստանի վարչապետ Նարեն-դրա Մոդիի հետ։ Վարչապետները քննարկել են երկու երկրի միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարը։Հայաստանի և Հնդկաստանի վարչապետների հանդիպմանը Նյու Յորքում կազմակերպված ասուլիսին անդրադարձել է Հնդկաստանի վարչապետի խոսնակը։ Իր ելույթում, ապա նաև պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցին, նա հայտարարել է, որ քննարկվել են տնտեսական, մշակութային գործընկերության հարցեր։