ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ՀՀ վարչապետը կոչ է արել ադրբեջանցի գործընկերոջը՝ ընդունել բանաձև խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նախ շեշտել է, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ խոսեց Հայաստանի, Արցախի ու նաև Ադրբեջանի համար ընդունելի կարգավորման անհրաժեշտության մասին։ Ու թեև այս քայլը քննադատության ալիք առաջացրեց երկրի ներսում, սակայն Ադրբեջանը չարձագանքեց:«Երևանի և Բաքվի հակամարտությունը տարածքային հարց չէ, այլ Արցախում ապրող մարդկանց իրենց հարյուրամյակների հայրենիքում ապրելու խնդիր», - ասել է ՀՀ վարչապետը: