Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն այլևս չի գործակցի Նյու Յորքի Metropolitan Opera-ի հետ, որի բեմում ելույթ է ունեցել ավելի քան 50 տարի: Օպերայից հեռանալու պատճառը սեռական սկանդալն է: 20 կանայք հանրահայտ երգչին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ: 78-ամյա Պլասիդո Դոմինգոն բոլոր մեղադրանքները հերքել է: