Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը: Նիստից անմիջապես հետո ԱԻ նախարարը գրառում է կատարել. «Ինչպես և խոստացել էինք՝ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ եմ վարչապետին և Կառավարությանը՝ աջակցության համար: Բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին»,- գրել է Ֆելիքս Ցոլակյանը: