Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցային համալիրն այսօր նվիրատվության կարգով փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ հյուրանոցի գործունեությունը դադարեցրել էր դրա սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որի ընտանիքը դեռևս 1 տարի առաջ դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը մտադիր է նվիրել պետությանը: