Ի հիշատակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն: Այս մասին հայտարարել է աշտարակը սպասարկող SATE ընկերությունը: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կդադարեցվի Ֆրանսիայի ժամանակով ժամը 21.00-ից և այդ պահից սկսած կդադարեցվի նաև զբոսաշրջիկների մուտքը աշտարակ: Ընկերությունը դա պայմանավորել է մթության պայմաններում հյուրերի անվտանգության երաշխիքների բացակայությամբ: