Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։
Սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։