Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արած հայտնի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան այսօր հայտարարել է, թե «այդ առնչությամբ մեր Եկեղեցին հնչեցրել է իր տեսակետը։ Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան, այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք»,-հայտնել է Հայրապետը՝ չբացառելով, որ հիշյալ թեման կարող է դառնալ իր և վարչապետի առաջիկա հանդիպման թեմաներից մեկը:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում ենք եկեղեցուն, Հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր։ Հավանաբար, անդրադարաձ կլինի նաև այդ խնդրին»,- ասել է Վեհափառը: