Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է անվստահություն հայտնել իր կառավարությանը, եթե օրենսդիրները դժգոհ են իրենց ծրագրերից: Իսկ ծրագրերը շատ պարզ են՝ մինչև հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ի կազմից՝ գործարքով կամ առանց դրա: Օրենսդիրները դեմ են Brexit-ին, բայց նաև չեն ընդունում գործարքի մյուս տարբերակը: Որպես փոխզիջում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկում է երկարացնել «ապահարզանի» ժամկետը: Սակայն Բրյուսելը մերժել է երկու պայմանն էլ: