Իսրայելի ԿԸՀ-ն այսօր հայտարարել է Քնեսետի 22-րդ ընտրությունների արդյունքները: Իսրայելի բանակի ԳՇ նախկին պետ և Բենիամին Նեթանյահուի հիմնական մրցակից Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ-սպիտակ» կոալիցիան ստացել է 33, իսկ Նեթանյահուի ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը՝ 32 ձայն: Քնեսետի ընտրությունների վերջնական արդյունքները փոխանցվել են նախագահ Ռիվլինին, որն այժմ Նեթանյահուին և Գանցին պետք է հանձնարարի կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում հաղթելուց հետո անգամ Նեթանյահուին չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի պատճառով էլ Իսրայելում նոր ընտրություններ կազմակերպվեցին: