Ռուսական «Azur Air» ավիաընկերության «Boeing 767-300» ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Բառնաուլում: Վիետնամից չվերթ իրականացնող օդանավի անիվներից մեկը բռնկվել է, և սրահում խուճապ է առաջացել: Վայրէջքից անմիջապես հետո սկսվել է 334 ուղևորների ու անձնակազմի 10 անդամների տարհանումը, որի ընթացքում 56 մարդ տուժել է: 5 րոպե անց օդանավի սրահում այլևս ոչ ոք չի եղել, իսկ 11 րոպե հետո կրակը մարվել է: Ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ օդանավի անձնակազմի պրոֆեսիոնալ ու կազմակերպված գործողությունների շնորհիվ վթարային վայրէջքը ողբերգությամբ չի ավարտվել: