Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք -Դերմոթին: Աշոտ Ղուլյանը խոսելով Ավստրալիայի և Արցախի գործակցության հեռանկարների մասին՝ անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը:
«Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալացի Բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,- նշել է Հյու Մաք-Դերմոթը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու աջակցությունն Արցախին:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Ջոն Ալեքսանդրին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ», իսկ Հյու Մաք-Դերմոթին՝ «Երախտագիտություն» պետական պարգևները: