Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ նիստին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահը, որը հոկտեմբերի 1-ին ներկա կլինի նաև ԵԽ 70-ամյակին նվիրված՝ Ստրասբուրգի օպերայում կայանալիք մեծ հանդիսությանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա կլինի նաև Հայաստանի պատվիրակությունը։