Ռուսաստանը պաշտպանում Է Վենեսուելայի իշխանության բոլոր օրինական մարմիններին ու հանդես Է գալիս նախագահ Մադուրոյի և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսության օգտին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Մադուրոյի հետ կայացած հանդիպման ընթացքում՝ պնդելով, թե «երկխոսությունից ցանկացած հրաժարում համարում ենք իռացիոնալ, երկրի համար վնասակար և բնակչության բարեկեցության համար միայն սպառնալիքներ կրող»:
Իր հերթին Վենեսուելայի նախագահն ասել Է, թե «Մոսկվան և Կարակասը պաշտպանում են տարբեր բնագավառներում համագործակցությունը: Խոսքը մի ամբողջ շարք ուղղությունների մասին Է՝ պարենավորում, առողջապահություն, Էներգետիկա և այլ բնագավառներ»: Մադուրոն նաև հավելել է, որ Մոսկվան և Կարակասը «ապացուցել են, որ կարող են համատեղ հաղթահարել բոլոր դժվարությունները»: