Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում նաև հանդիպումներ է ունենում տարբեր երկրների պաշտոնակիցների հետ: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը բանակցությունների ավարտին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Պրահա: «Իհարկե, Հայաստանի համագործակցությունը ոչ միայն Չեխիայի, այլև Եվրամիության հետ շատ դրական է։ Ինձ համար շատ արդյունավետ հանդիպում էր։ Հայաստանի վարչապետին հրավիրել եմ Պրահա», - «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բաբիշը: