ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։ Քննարկվել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության հարցերին՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, միջազգային, տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին: