Այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը փաստացի «իշխանության չարաշահում» որակեց վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ բրիտանական խորհրդարանի գործունեությունը կասեցնելու որոշումը, վերջինս հարկադրված է եղել շտապ Լոնդոն վերադառնալ Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Բրիտանական Sky News-ի փոխանցմամբ՝ մեկնելուց առաջ Ջոնսոնը, որի հրաժարականն են այս պահին պահանջում թե՛ թիմակիցները, թե՛ ընդդիմադիրները, զանգահարել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Բրիտանական BBC-ն էլ հայտնում է, որ «չնայած Ջոնսոնի՝ Գերագույն դատարանում կրած պատմական պարտությանը», վարչապետը հստակ ակնարկել է, որ ոչ միայն չի լքի պաշտոնը, այլև պատրաստվում է հաստատակամ առաջ գնալ և հոկտեմբերի 31-ին հաջողությամբ գլուխ բերել Brexi»-ը: