Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ հանդիպմանը տեղեկություններ են ստացել նրա առողջական վիճակի մասին: Կապ են հաստատել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, որը դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարևորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։ Գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գրություն է ուղարկվել գլխավոր դատախազություն: