ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Հանձնաժողովը վերլուծում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Ուսումնասիրվում են ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարները, մթերվող խաղողի ծավալները և արտադրական հնարավորությունները: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում: Անհրաժեշտության դեպքում ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտություններ, որովհետև անձնաժողովին մտահոգում է նաև արտադրությունում օգտագործվող սպիրտի որակը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արտադրողներին հորդորում է զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից:
Հաղորդվում է նաև, որ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվելուց հետո կհրապարակվեն: